36013 դիտում
16:26 27-06-2021
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը, 74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորույթամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Չախալյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1783 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)