19006 դիտում
10:11 02-07-2023
Ավտովթար Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են Ford Focus-ն ու Opel Zafira-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա - Չեխովի փողոց խաչմերուկում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են 20-ամյա Նորայր Հովհաննիսյանի վարած Ford Focus մակնիշի և 50-ամյա Արամ Միրզոյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միրզոյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է մայթում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը, ապա փակել երկու ավտոմեքենաների գազաբալոնների փականները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Ալավերդյանն ու Նորայր Սարգսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկաները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+