211652_close_icon
views-count1406 դիտում article-date 11:14 30-06-2021

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

ԱԺ խորհուրդը  որոշեց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Նմանատիպ նյութեր