1690 դիտում
10:49 01-07-2021
30-ամյա մերժման, ատելության, նիհիլիզմի արտահայտման գագաթնակետն է դարձել այս իշխանությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս` պետք է պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնց թվում, կարծում եմ, առաջնայինը հետեւյալն է: Ինչպե՞ս ստացվեց, որ իշխանական ընտրազանգվածի ներկայացուցիչներն ասում են՝ «ավելի լավ է՝ Հայաստանը դառնա Թուրքիայի մաս, բայց Նիկոլը մնա, թե չէ կգան նախկինները»: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եղավ, որ մեր հայրենիքի զգալի մասի եւ հազարավոր հայորդիների կորուստը, ադրբեջանական բանակի Հայաստանի տարածք ներխուժումը մարդկանց համար պակաս կարեւոր է, քան ինչ-որ այլ հարցեր:
Նախ պետք է ընդունենք, որ այդ երեւույթը նոր չէ: Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա եւ անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը:
Ճիշտ նույն ձեւով 2021 թվականին քաղաքացիների մեծ մասը չկարեւորեց խայտառակ պարտությունն ու կորուստները: Այն լիդերը, այն քաղաքական ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ, դարձյալ ստացավ ձայների մեծամասնությունը: Ուրեմն՝ հայրենիքը, նրա անվտանգությունը չեն մտնում մարդկանց առաջնահերթությունների մեջ: Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու արբանյակները խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպես պետք է վերականգնել Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հոգ տանել տասնյակ հազարավոր փախստականների մասին. նրանց թեման է վեթինգը, լյուստրացիան, «պողպատե մանդատը», պատժելը, վրեժ լուծելը: Ինչո՞ւ են իշխանական շրջանակներն այդ ամենի մասին խոսում: Շատ պարզ. որովհետեւ այդպիսին է հասարակական պատվերը, նրանք ասում են այն, ինչ իրենց լսարանն է պահանջում: Նման իրավիճակի անմիջական պատճառը պարզ է. մարդիկ վրդովված են, խորապես նեղացած են այն ստորացումներից, ապօրինություններից, կամայականություններից, որոնք եղել են նախորդ տասնամյակների ընթացքում: Բայց դա չի կարող ամբողջությամբ բացատրել, թե ինչու քաղաքացիների ստվար հատվածի համար այդ նեղվածությունը եւ վրեժի ծարավն ավելի կարեւոր են, քան պետությունն ու հայրենիքը:
Խնդիրն ավելի խորն է եւ արժեքային համակարգի մեջ է: Այս 30 տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները, արվեստագետները, գիտնականները եւ, իհարկե, մենք՝ լրագրողներս, չենք կարողացել ապահովել քաղաքացիական գիտակցության գոնե այն մակարդակը, որը կար, ի հեճուկս պաշտոնական գաղափարախոսության, նախորդ դարաշրջանում: Հոգեւոր կյանքի այն ինտենսիվությունը, որը կար Հայաստանում 1970-80 թվականներին, բերեց 88 թվականի Շարժմանը. այդ շարժումը ինչ-որ բաներ մերժելուց բացի, ուներ ավելի կարեւոր առաքելություն՝ հաստատում էր պետականությունը եւ Արցախի ազատագրումը: Հետո եկան համընդհանուր մերժման, ատելության, նիհիլիզմի տասնամյակները, որոնց արտահայտման գագաթնակետն է դարձել այս իշխանությունը:
Բայց այդ դարաշրջանն էլ, կարծես թե, մոտ ժամանակներս ավարտվելու է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
25706 դիտում
10:50 10-03-2018
Առանց առիթի ողբալը ռաբիսության գագաթնակետն է. «Առավոտ»
4284 դիտում
09:10 26-07-2016
Մեր իշխանությունը կորցրել է զգոնությունը և չի պատկերացնում դժգոհության և ատելության մասշտաբները. «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը