211652_close_icon
views-count3014 դիտում article-date 17:52 01-07-2021

Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է ՀՔԾ-ի կողմից և հաստատվել է Դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում․ Սերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Tert.am-ը գրում է. Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Միսակյանի հարցին, թե իրեն մեղավոր ճանաչու՞մ է, թե՞ ոչ։

«Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է Դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,-նշեց նա։

Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն` կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:

Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Նմանատիպ նյութեր