211652_close_icon

Ապօրինի մեղադրանք է. Երեւանի նախկին փոխքաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին. aravot.am

views-count1534 դիտում article-date 17:27 14-12-2022
Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա Aravot.am-ին ասաց, որ մեղադրանքն ամբողջությամբ համարում է ապօրինի: Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է «Սանիթեքի» գործով պաշտոնեական չարաշահման համար, մասնավորապես՝ մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր