211652_close_icon
views-count1825 դիտում article-date 20:50 01-07-2021

Ժոան Լապորտա. Կցանկանայի ասել, որ Մեսին մնում է, բայց առայժմ չեմ կարող

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ներկայացրել է Լիոնել Մեսիի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը:
 
Հիշեցնենք, որ այսօր Մեսին դարձավ ազատ գործակալ, նրա «Բարսայի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվեց:
 
«Ես կցանկանայի ասել, որ Մեսին մնում է և նա ցանկանում է մնալ: Ամեն ինչ ընթանում է, ինչպես պետք է, և մենք փորձում ենք գտնել բոլորին բավարարող որոշում:
 
Սակայն ամբողջ խնդիրը ֆինանսական ֆեյր-փլեյի մեջ: Այնպես որ, դեռ չեմ կարող ասել, որ նա մնում է: Բայց մենք նախկինի պես շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր