21453 դիտում
20:28 02-07-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ПАЗ ավտոբուսն ու KIA-ն. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի գերեզմանների պատասխանատուն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ՝ գյուղի կամարի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Հայրապետ Մելքոնյանի վարած ПАЗ մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Գևորգ Կոստանյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Գ. Կոստանյանն ու նրա ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչ, 50-ամյա Հրայր Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքնննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթի նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ KIA-ի վարորդ Գ. Կոստանյանը աշխատում է Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես գերեզմանների պատասխանատու, իսկ ПАЗ-ը հաշվառված է «Հոմելանդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1717 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)