211652_close_icon
views-count21002 դիտում article-date 21:34 02-07-2021

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով քննչական բաժնի պետեր են պաշտոնանկ եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 2–ին,  Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը,  Հ. Գրիգորյանի հրամանով Արտաշես Վանյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:

Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանաով Ներսիկ Մխիթարյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  քննչական բաժնի պետի պաշտոնից:
 

Նմանատիպ նյութեր