62097 դիտում
22:43 02-07-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում» ավերածությունների հեղինակ. մխրճվել է գազալցակայանի տարածք. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում իրանական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում», դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+