2271 դիտում
09:13 03-07-2021
ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական ատոմակայանում շարունակվում են ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ -2021) աշխատանքները։ ՀԱԷԿ-ում են ռուսական «Գազպրոեկտ» («КТПИ «Газпроект») եւ ուկրաինական «Գրոսս» (ФПК «Гросс») բաց բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հատկապես ի՞նչ գործ են նրանք անում ատոմակայանում.
«ՀՀ»-ն փորձեց ճշտել ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանից։
Ըստ ՀԱԷԿ-ի տնօրենի՝ կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի եւ «Գազպրոեկտի» մասնագետների մասնակցությամբ իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտչի արդիականացման աշխատանքներ՝ դրա շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով: Վերանորոգման շրջանակներում կատարվում են մի շարք համալրող մասերի եւ համակարգերի (մասնավորապես՝ էլեկտրական համակարգի բաղադրամասեր, կառավարման համակարգ, հիդրավլիկ համակարգի բաղադրամասեր եւ խողովակաշարեր) փոխարինում, մեխանիզմների լրամշակում (М140 գամասեղների ամբարձիկներ) եւ այլն:
Ի դեպ, այս աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով «Գազպրոեկտ» ընկերությունն այնուհետեւ նախատեսում է անցկացնել մի շարք ստուգումներ, ինչպեսեւ ուսուցման դասընթացներ ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի համար:
Ինչ վերաբերում է «Գրոսս» ընկերության աշխատանքին։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի եւ «Գրոսս» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված են ՀԱԷԿ-ի տեխնիկական աջակցությանն ուղղված մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ 15Д100 դիզել-գեներատորների վերանորոգման, շահագործման, վթարային իրավիճակների եւ պլանային սպասարկման:
Այս պահին «ՀԱԷԿ»-ի կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի մասնագետների եւ ուկրաինացի գործընկերների համատեղ ջանքերով իրականացվում են դիզել-գեներատորների ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Մասնակիորեն փոխարինվել են դիզելների հովացման համակարգի ռետինատեխնիկական պատրաստվածքները: Իրականացվել է սեղմման ճնշման եւ աշխատանքային ճնշման ստուգում՝ ըստ դիզելների գլանների, եւ արտանետված գազերի ջերմաստիճանների տարբերության կարգավորում՝ ըստ գլանների»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2013 դիտում
09:25 31-03-2021
Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում․ «Հայաստանի Հանրապետություն»
1045 դիտում
11:12 03-04-2021
ՀԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
2450 դիտում
10:01 20-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն իրականացնել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ