1099 դիտում
11:12 03-04-2021
ՀԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «2021-ը վճռորոշ տարի է լինելու ՀԱԷԿ-ի համար. արդիականացման եւ վերազինման աշխատանքների, թերեւս, ամենադժվար փուլն է իրականացվելու, որի հաջող ավարտից հետո ՀԱԷԿ-ը կստանա ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի թույլտվությունը (լիցենզիա) կայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ: Ավելին՝ հիմնվելով ռուսական նմանատիպ կայանների փորձի վրա՝ Հայկական ԱԷԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ:
Ռուսական կողմն այս առումով (ի դեպ, ԱԷՄԳ-ի մասնագետները՝ նույնպես, եւ այս մասին «ՀՀ»-ն այլ առիթով խոսել է,-Ա.Մ.) որեւէ խնդիր չի տեսնում, քանզի նմանատիպ փորձ ունի իր ատոմակայաններում։ «Անվիճելի է մի բան՝ կայանի անվտանգ շահագործումը միշտ եղել եւ այսօր էլ մնում է առաջնահերթություն բոլորիս համար:
Այս ապրիլին մեր ՀԱԷԿ-ի պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան։ Կրկնակի երկարաձգման հետ կապված կոնցեպցիա պետք է մշակվի։ Եվ դա, իհարկե, պետք է արվի ոչ թե 2026 թ., այլ հենց հիմա։ Գործընթացն սկսված է (մեր պատվիրակության վերադառնալուն պես լրացուցիչ տեղեկություն կտանք,-Ա. Մ.)։ Նկատենք, որ «Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն իրավասություններ ունի միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: Իսկ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2840 դիտում
16:04 29-05-2017
ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների 2/3-ը մոտենում է ավարտին
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին