2026 դիտում
17:47 03-07-2021
Փրկարարները Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերել են ևս 4 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հուլիսի 3-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նախնական տվյալներով, նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1595 աճյուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
640 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
703 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել