211652_close_icon
views-count37781 դիտում article-date 00:02 04-07-2021

Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Sputnik Արմենիա

Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Գերիների հարազատներն իրենց  որդիների վերադարձի մասին իմացել են համացանցում տարածված լուրերից կամ հարազատների հեռախոսազանգերից։ Ոմանք այնքան են շփոթված լուրից, որ ուրախությունից ու զարմանքից շփոթվել են։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել մի քանի գերիների հարազատների հետ։ Կամո Սեֆիլյանի մորաքույրը հեռախոսին պատասխանեց զրնգուն ձայնով։ «Բարև ձեզ»–ը լսելուց հետո իմ հարցերի փոխարենը ինքը սկսեց հարցեր ուղղել․

«Բալա ջան, մեր երեխի լավ լուրն ես տալո՞ւ, բերնիդ մեռնեմ, որ իմանամ` որտեղ ես, կգամ, կտեսնեմ քեզ»,- ասում էր կինն ու անվերջ բարեմաղթանքներ տեղում։

Ասում է՝ լուրերից են իմացել, հիմա օդանավակայանի ճանապարհին են։

«Բալես, բա ո՞ր հիվանդանոցն են տանելու»,- շարունակում էր մեկը մյուսի հետևից հարցեր տալ երջանկացած կինը։

Ալբերտ Պետրոսյանի եղբայրը՝ Էդուարդն էլ նշեց․ «Արդեն օդանավակայանի մոտ կանգնած ենք, սպասում ենք մեր լսած լավ լուրը մեր աչքերով տեսնելու, համոզվելու»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր