211652_close_icon

Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել. «Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են. Sputnik Արմենիա

views-count28973 դիտում article-date 22:50 08-04-2021
«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են։ Նրանք մտածում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության մոտ։

Ադրբեջանից հայ ռազմագերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ 

Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։

Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։
 

Նմանատիպ նյութեր