3416 դիտում
13:41 05-07-2021
Մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ բացառիկ լկտիությամբ կեղծվեց հանրաքվեն
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի՞նչ սրտով շնորհավորել...
Եղել եմ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ եւ ԳԽ-ում նախագծերը քննարկելիս հանդես եմ եկել հատուկ կարծիքով։ Տեսել եմ այդ խոհանոցում կատարվող բոլոր հանցագործությունները...
Կարծիքս՝ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ բացառիկ լկտիությամբ կեղծվեց հանրաքվեն։ Քվորումն ապահովելու համար նույնիսկ երկու ժամով երկարաձգեցին քվեարկություն ժամանակը, ինչը հակաօրինական էր։ Կեղծելու համար ընտրված գործիքը Գագիկ Ջահանգիրյանն էր, ով բոլոր ժամանակների համար որպես կեղծելու անհաս գագաթ անզուգական վիրտուոզ է։ Լալահառաչում են, թե Մայր օրենքը չդարձավ տոն քաղաքացու համար... Անկեղծ կուզենայի այսօր տոնել Սահմանադրության օրը, բայց ին՞չ սրտով, երբ տեսել եմ այդ հանցագործությունը, պայքարել եմ այդ սրիկայության դեմ եւ ... պատժվել։
Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները եւ բոլոր ժամանակների համար չձեւակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանությոն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձեւավորված իշխանություն եւ կշնորհավորեինք միմյանց։
Այսօր միայն «շնորհավորանքի» են արժանի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲԴԽ նախագահի պաշտոնին տիրացած (ճակատագրի ինչպիսի հեգնանք պետության հանդեպ) վիրտուոզ կեղծարարը։
Համտեսեք՝ ՇԸ՜-ՆՈ՜Ր-ՀԱ՜-ՎՈ՜Ր...»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
11:40 02-11-2023
ՔՊ պատգամավորը Տաթև Արցախին վիրավորեց բացառիկ լկտիությամբ. Արսեն Բաբայան
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված