211652_close_icon
views-count2686 դիտում article-date 16:32 05-07-2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է ու զգուշացնում

Ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների. հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է

«Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.

- ️հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ,      

- ️սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում,    

- ️մայրաքաղաքի տեսքի խաթարում:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:

Հավաստիացնում ենք՝ մեր նպատակը բացառապես բնակչության շահերի պաշտպանությունն է՝ նրանց առողջական և ֆիզիկական անվտանգության ապահովումը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր