55827 դիտում
20:49 29-12-2023
Շուրջ 27 տարի անվտանգության կանոնները պահպանած բենզալցակայանը Երևանի քաղաքապետարանը «Ավարայրի ճակատամարտի վերածեց»․ փաստաբանական խումբը վստահ է՝ Եվրո դատարանում Երևանի քաղաքապետարանը «մատ է լինելու»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ Արայիկ Անդրեասյանը և նրա փաստաբանական խումբը պատրաստվում են բողոք ներկայացնել Եվրոպական դատարան ընդեմ Երևանի քաղաքապետարանի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի ժողովրդի լեզվով ասած «քանդող բրիգադը» մի իսկական «Ավարայրի ճակատամարտի» էր դուրս եկել 1996 թվականից անվտանգության բոլոր կանոնները պահպանած, պարտաճանաչորեն հարկային պարտավորությունները կատարած Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան- Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում 1996 թվականից շահագործվող Ա․ Անդրեասյանին պատկանող բենզալցակայանի վրա։
Քանդման աշխատանքները ղեկավարում էր Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը և այդ «թամաշային» հետևում էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի շուրջ 2 տասնյակ ոստիկանների հսկողությամբ։
Այն որ, մայրաքաղաքում ապամոնտաժվում են բազմաթիվ անօրինական շենք-շինություններ ու տաղավարաներ դա ողջունելի ա, բայց որ ավերածությունները կատարվում են օրենքի կոպիտ խախտմամբ, այն դեպքում երբ Ա․ Անդրեասյանի շահերի պաշտպան, փաստաբաների պալատի անդամ, փաստաբան Հրանտ Կարապետյանը հստակ փաստերով ներկայացնում էր, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունները կատարվում են օրենքի կոպիտ խախտմամբ, ոչ մի օգուտ չտվեց։ Գուցե քաղաքապետարանին ավելի շատ հետարքրքրում էր շոուն, քան օրենքի տառին համապատասխան գործելը, իսկ երբ իշխանությունների ասած թավշյա հեղափոխությունից առաջ նույն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բազմաթիվ կուսակիցներ նախկին իշխանություններին անարգանքնի սյունին էին գամում, ասելով թե ձեր գործողությունների արդյունքում Եվրոպական դատարանում մեծ թվով քաղաքացիներ հաղթում են Հայաստանին և մեր հարկատուներիս հաշվին վնասների փոխհատուցում է կատարվում խոշոր գումարների չափով։
Կարելի է մտածել, որ այս դեպքում քաղաքային իշխանություները մտածում են նաև «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ», մինչ դեռ փաստաբանական խումբը Հ․ Կարապետյանի գլխավորությամբ վստահ են, որ Եվրոդատարանը վճիռ է կայացնելու ի շահ իրենց վստահորդի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «96 թվից բենզալցակայանը գործել է։ Երբևե ոչ մի անհանգստություն չի պատճառել, ընդհակառակը միշտ զբաղվել է փողոցի մաքրությամբ, ոնց կարող ենք մոռանալ, երբ 2016 ապրիլյան քառօրյա ու վերջին 44-օրա պատերազմների ժամանակ, երբ առաջնագծին անհրաժեշտ էր ապահովել դիզվառելիքով նույն Ա․ Անդրեասյանը առանց երկմտելու կանգնել է առաջնագիծը պահող զինվորի կողքին իր բարեկամների ու ընկերների հետ ոչ միայն առաջնային անհրաժեշտության պարագաներ, այլև անվճար տոննաներով դիզվառելիք է հասցրել զինվորներին ու երբեք այդ մասին չի բարձրաձայնել, բայց հիմա ստիպված ենք այդ մասին ասում, թող ժողովուրդը մտածի»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3303 դիտում
10:37 31-05-2022
Ավարայրի ճակատամարտի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կարելի է ստեղծել․ «Առավոտ»