211652_close_icon
views-count1269 դիտում article-date 17:52 05-07-2021

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա վերաբերյալ

Ժողովրդավարական համախմբում» կուսակցության
հայտարարությունը Սահմանադրության օրվա վերաբերյալ
 
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը հզոր պետության, անկախ հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը։

Ցավոք, անկախացումից ի վեր ՀայաստանիՀանրապետությունն այսօր ապրում է իր ծանրագույն ժամանակաշրջանը՝ Արցախի մեծ մասի օկուպացում,ՀՀ ինքնիշխանության նվազագույն մակարդակ, սահմանադրականության երաշխավորման անկարողություն, անվտանգային համակարգի բացակայություն, խախտված տարածքային ամբողջականություն, բևեռացված հասարակություն, ապագայի տեսլականի բացակայություն, ինքնության ճգնաժամ և արտաքին թշնամու կերպարին փոխարինած ներքին թշնամու կերպարի ամրապնդում։

Սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուրիս գործունեությունը չսահմանափակվի միայն իրականությանցավալի «ախտորոշմամբ», այլ ուղղված լինի ռազմավարական ապագային, որի հիմքում ընկած կլինեն ազգային պետության ձևավորումը, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը, հոգևոր անվտանգությունը և սահմանադրականության երաշխավորումը։

Շնորհավոր Սահմանադրության օրը։  
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ
 

Նմանատիպ նյութեր