2954 դիտում
20:08 05-07-2021
Խոստացել էի լավ լուրեր բերել. Անիտա Այվազյան
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լևոնի հաղթանակին՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում:
«Սիրելինե’րս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել:
Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ:
Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անին ու հրապարակել այս լուսանկարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2754 դիտում
16:20 11-03-2020
Ապագա ստոմատոլոգները՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները՝ Հայաստանի չեմպիոններ
2041 դիտում
17:32 02-09-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Անիտա Ավետիսյան - «Կզղջաս»
688 դիտում
22:23 24-09-2024
Հայ պատգամավորները Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
Այս բաժնից
1690 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1723 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am
4349 դիտում
16:13 12-10-2024
Միսակ Գլճյանը պտտաձողի վրա կատարեց 500-ից ավել պտույտ՝ գրանցվելով ՀՀ դյուցազնագրքում