211652_close_icon

Հայ պատգամավորները Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

views-count1030 դիտում article-date 22:23 24-09-2024
«Այսօր, Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությամբ, Նիկոսիայում հանդիպել ենք Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: 
 
Այդ մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Կարևորել ենք Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Քննարկել ենք բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար:
 
Պայմանավորվել ենք համատեղ աշխատել` ի հայտ բերելու և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ:

Եվս մեկ անգամ արձանագրել ենք` Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի»»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր