1396 դիտում
09:01 06-07-2021
Կոգնիտիվ դիսոնանս՝ Սահմանադրության օրը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում:
Ի վերջո, այս մարդիկ երեք տարի շարունակ Սահմանադրության, սահմանադրականության ու օրենքների հետ վարվել են, ինչպես ցանկացել են, դրանք մեկնաբանել են, ինչպես հարմար է եղել իրենց քիմքին՝ սկսյալ ՍԴ դատավորներ փոխելուց մինչև ընտրողական ու կարված քրեական գործեր: Ինչպես նախկինում, այսօր էլ նրանք պարտադրում են համայնքների ղեկավարներին հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանց բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, կարևորը մեկ անձի կամքն է ու ցանկությունը: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում է նաև երեկվա գեներալական կոչման շնորհումների շքերթը:
Այստեղ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. բարձր կոչման արժանացածների մեջ հիմնականում նրանք էին, որոնք այս երեք տարում անվերապահ սատարել են Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդուամենայնիվ, ասենք՝ շնորհավոր, ու ցանկանանք, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում կոչումներն ու պարգևները չտրվեն բացառապես անձին ունեցած նվիրումի համար, այլ պետությանը, պետականությանը, Սահմանադրությանը, օրենքներին ու այն բնագավառին, որտեղ իրականացվում է ծառայությունը... Հա, ու Սահմանադրության մասին էլ միայն հուլիս 5-ին չհիշենք...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
27310 դիտում
10:05 20-09-2018
Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը․ «Փաստ»
1998 դիտում
09:37 02-09-2020
Շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել․ «Փաստ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»