211652_close_icon
views-count30648 դիտում article-date 14:47 06-07-2021

Երևանում՝ վարչական դատարանի մոտից գողացել են ճանաչված դերասանի հեծանիվը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևան բնակիչ՝ 58-ամյա Գրիգոր Բաղդասարյանը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։20-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Թբիլիսյան խճուղում վարչական դատարանի մոտ կայանված իրեն պատկանող հեծանիվը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Երևանի պետական կամերային թատրոնի դերասան է։

Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հեծանիվը և այն գողացողին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր