40525 դիտում
13:55 07-07-2021
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Թաթուլ Սուքիասյանի վարած Opel մակնիշի և 36-ամյա Էդգար Դիլբանդյանի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Թ. Սուքիասյանը մարմնական վնասծվաքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+