211652_close_icon
views-count2212 դիտում article-date 15:02 08-07-2021

Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:

Ըստ նախագծի հիմնավորման, Էդուարդ Սպերցյանին շնորհվել է   Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է   ուսումնամարզական հավաքներին,  նախապատրաստվում  է մասնակցելու 2022  թվականի  աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին:

Նմանատիպ նյութեր