5508 դիտում
13:46 29-03-2019
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել վեց քաղաքացիների, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքականում։ Նրանք են Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը:
Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-իորոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
«Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին և Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից», - ասված է որոշման մեջ:
Նմանատիպ նյութեր
2212 դիտում
15:02 08-07-2021
Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին
12114 դիտում
15:27 23-11-2017
Կառավարությունը որոշեց 2 ֆուտբոլիստի ազատել պարտադիր զինծառայությունից
1562 դիտում
13:06 25-03-2021
Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»