211652_close_icon

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տրամադրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանին

views-count1520 դիտում article-date 14:50 02-09-2021
Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ամառային զորակոչից սկսած  մինչև  26 տարին լրանալը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին):

Ըստ հիմնավորման, Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  2021 թվականի  ամառային զորակոչից  մինչև նրա 26 տարին լրանալը տարկետում տալ:

Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Նմանատիպ նյութեր