211652_close_icon
views-count1725 դիտում article-date 23:42 08-07-2021

Օտարերկրյա քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

«2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։

Մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր