211652_close_icon
views-count3388 դիտում article-date 16:13 09-07-2021

Կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը պատնեշ կստեղծի անընդհատ մուտացվող շտամների դեմ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ կարճ ժամանակում կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը կարող է պատնեշ ստեղծել անընդհատ մուտացվող շտամների դեմ: Դա կարող է բերել պատվաստանյութերի անընդհատ հետազոտման և հնարավորություն տալ հասկանալու, թե դրանք որքանով են պահպանում կորոնավիրուսի դեմ իրենց արդյունավետության նույն աստիճանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսելով կորոնավիրուսի նոր շտամների շրջանառության մասին՝ նա շեշտեց, թե բոլորին մտահոգում է այն, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ լինելով, մուտացվում է և ձեռք է բերում նորանոր հատկանիշներ: «Դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում  կորոնավիրուսի տարածման ժամանակ  ի հայտ եկավ հնդկական շտամը, որն այս պահին հիմնական շտամներից է: ՌԴ-ում ու Վրաստանում արձանագրվել են հնդկական «Դելտա» շտամի դեպքեր: Մենք ընթացիկ ընտրանքային հետազոտություններ ենք կատարում: Եթե առաջիկայում հետազոտությունների արդյունքում Հայաստանում հայտնաբերվի «Դելտա», կներկայացնենք հանրությանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանն ընդգծեց, որ «Դելտա» շտամն արագ է տարածվում և աչքի է ընկնում հիվանդացության ծանրության բարձր աստիճանով: «Ամեն ալիքի հետ, ամեն շրջանառվող շտամի հետ դա նկատում ենք: Ցավոք, պատվաստման գործընթացն աշխարհում չի ընթանում այն արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը, ինչը  չի թողնի, որ վարակն անընդհատ մուտացվի»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր