211652_close_icon
views-count1521 դիտում article-date 17:29 09-07-2021

Տոկիո-2020-ի խաղերին վերաբերող շատ իրերկհամալրեն օլիմպիական թանգարանի ցուցանմուշները

<< Տոկիո – 2020 >>  ամառային  խաղերին վերաբերող  շատ իրեր, առարկաներ  նույնպես կհամալրեն օլիմպիական թանգարանի ցուցանմուշները:

Այնտեղ  արդեն  պահ են տրված  արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս օլիմպիական խաղերի պատմությունը, մեծ հաղթանակներ տոնած մարզիկների կենսագրականներ  և այլն: 

Ճապոնիայի  մայրաքաղաքի ազգային մարզադաշտի հարևանությամբ տեղակայված օլիմպիական թանգարանը բացվել է  2019-ի սեպտեմբերին:

Առաջիկա  խաղերի  օրերին թանգարանը բաց կլինի մարզիկների և անձնակազմի համար, բայց  այցելության համար   անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Թանգարանի ճարտարապետության հատուկ մասը առաստաղն է:  Այն պատրաստված է այն  ծառերի ծիլերից, որոնք արտասահմանցի մարզիկները Ճապոնիա են  բերել 1964թ.  Խաղերին  ընդառաջ: 

Ի դեպ,  Ճապոնիայում անցկացվել են երեք օլիմպիական խաղեր. 1964 թ. Տոկիոյի ամառային, 1972 թ.  Սապորոյի և 1998թ.  Նագանոյի ձմեռային  մարզահանդեսներ: 

Նմանատիպ նյութեր