211652_close_icon
views-count1823 դիտում article-date 20:50 26-07-2019

Ներկայացվել են Տոկիո-2020-ի օլիմպիական մեդալները

Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի Կազկոմիտեն ներկայացրել է օլիմպիական մեդալները, դրանց ժապավենը և պատյանը: Տոկիո 2020-ի մեդալի պատկերն արտահայտում է այն միտքը, որ փառքի և հաղթանակի հասնելու համար մարզիկները պետք է ամեն օր ջանք գործադրեն: Մեդալները նման են կարծր քարերի, որոնք մշակվել են և հիմա «լույս» ու «փայլ» են արձակում` արտահայտելով մեդալների բուն գաղափարը: Մեդալները բազմաթիվ լուսային նախշեր են արտացոլում` խորհրդանշելով մարզիկների և նրանց աջակցողների էներգիան: Դրանց դիզայնը բազմազանություն է խորհրդանշում և աշխարհը, որտեղ աշխատասեր մարդիկ մեծարվում են: Մեդալներից արտացոլվող փայլը արտահայտում է աշխարհի տարբեր անկյուններից ձեռք ձեռքի տված մարդկանց ընկերության ջերմությունը:

Նմանատիպ նյութեր