211652_close_icon
views-count1855 դիտում article-date 11:01 10-07-2021

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Հայաստան » դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Հիշեցնենք, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր