211652_close_icon
views-count2030 դիտում article-date 15:35 01-07-2022

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

Հարգարժան հայրենակիցներ,
Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ "Մանվել Փարամազյան" դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո "Մանվել Փարամազյան" դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Հարգանքով` Քաջարան համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան։

Նմանատիպ նյութեր