3162 դիտում
16:01 12-07-2021
COVID-19.ՀՀ մուտք գործելիս ինչ պահանջներ են գործում. Մանրամասնում է ՀՀ առողջապահության նախարարությունը
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասնում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ինչ պահանջներ են գործում:
ՀՀ տարածք մուտք գործելիս կամ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ:
Նշվում է, որ սերտիֆիկատը պետք է պարունակի տեղեկություն տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերի մասին՝ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը:
Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան (0-ից մինչև 11 ամսական 29 օրական) երեխաների համար: Սերտիֆիկատի բացակայության դեպքում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
ՊՇՌ թեստի սերտիֆիկատը լինում է կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
Պատվաստման սերտիֆիկատը լինում է կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները։
Կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից։ Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

Նմանատիպ նյութեր
2218 դիտում
16:55 14-01-2021
ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID 19-ի բացասական թեստ. մանրամասնում է դեսպանությունը
919 դիտում
13:45 13-09-2024
Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է
4013 դիտում
14:39 30-03-2016
Գերմանիա-Իտալիա. Գվարդիոլային խուզարկել են «Ալյանց-Արենա» մուտք գործելիս. տեսանյութ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»