1990 դիտում
20:35 13-07-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ոստիկանության, ԱԱԾ և ՊՊԾ ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում: Հանրապետության նախագահն ընդգծել է նաև օրենքի իրավաչափ կիրառման, երկրում օրինականության ու իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
16:55 24-12-2020
Ամենակարևորը՝ իրավիճակը հաղթահարելն է․ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին
1798 դիտում
15:11 08-12-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»