211652_close_icon
views-count5879 դիտում article-date 13:00 14-07-2021

ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը պատերի ու դարպասների վրայով ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». Վահե Հակոբյան․ NEWS.am

ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական շենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ լուրջ գործերը թողած, ԱԱԾ-ն փորձում է վախի մթնոլորտ  ստեղծում։

«Սահմանում այսօր զոհ ունենք, Ադրբեջանում մեր հայրենակիցներին են դատում լրտեսության, ահաբեկչության եւ այլ հոդվածներով, բայց այսօր ԱԱԾ-ն զբաղված է կոմբինատի աշխատանքը խափանելով։ Մեր բացատրությունն այն է, որ իրենք ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Երեկ կոմբինատի կողմից հայտարարվեց՝ 70-ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եթե այսպես գնա, մենք էլ պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չենք ունենալու»,- հավելեց Վահե Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր