2678 դիտում
12:44 15-07-2021
Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:
Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունություն ու տևական խաղաղության հաստատում:
«Ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ ու տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին ու այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական ու արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ու Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի ու հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ:
«Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը, բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ու Ռուսաստանի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է ու փորձում է խոչընդոտել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված