1938 դիտում
23:20 15-07-2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոր նախագահ ունի. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավոր Գոռ Հարությունյանը։
Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 8-ի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին առաջարկվել է վերջինիս թեկածությունը։
Ինչպես ճշտեցինք դատարանի աշխատակիցներից, Գոռ Հարությունյանն արդեն իսկ պաշտոնավարում է։ 34-ամյա Գոռ Հարությունյանը Երևանից է, սակայն 2019 թվականի փետրվարից ի վեր որպես դատավոր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Նշենք, որ մինչ այդ եղել է դատավորի օգնական՝ աշխատելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք, այնուհետեւ Կենտրոն և Նորք -Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։ Նա նաև ունի ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր, իսկ որ ամենակարևորն է՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1697 դիտում
15:47 03-04-2014
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար