59128 դիտում
20:31 22-09-2015
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սենսացիոն որոշում կայացրեց. խոշոր չափի կաշառք ստանալու մեջ կասկածյալները արդարացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 1 ժամից ավելի էր` «կեցցե՛ արդարությունը», «արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում», «թող Աստված պահի քո բալեքին» արտահայտություններն էին հնչում:
Ինչպես նշված դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննես Ավագյանը մինչև խորհրդակցական սենյակ անցնելը, լսեց ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի նախկին պետ, 1 տարի առաջ իբրև խոշոր չափի կաշառք ստանալու մեջ կալանավորված Արմեն Լաբլաջյանի խոսքը:
Դատավորը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ և մեկուկես ժամ անց կհրապարակվի Ա. Լաբլաջյանի և մյուս ամբաստանյալ Հենրիկ Մարտիրոսյանի դատավճիռը:
Մինչ դատավճռի հրապարակումը` դատարանի մոտ հավաքվածները ասում էին. «Հարուցված քրեական գործը էնպես են ձևակերպել, որ սատկած հավն էլ կզարմանա: Վստահ ենք, որ դատավորը արդարացի որոշում կկայացնի, ինչը դաս կլինի հաջորդ անգամ դատախազությանը, որպեսզի ցուցանիշներ ապահովելու պատրվակի տակ մարդկանց գլխներին չսարքեն»:
[color=#EF2929]Քիչ առաջ դատավոր Հ. Ավագյանը ընթերցեց խոշոր չափի կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվողների դատավճիռը, որով որոշեց արդարացնել նրանց և դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել:
[/color]
[color=#EF2929]Դատարանը գտավ, որ նրանք քրեորեն ոչ մի հանցանք չեն կատարել, ոչ մի կաշառք չեն պահանջել և չեն ստացել: [/color]
Վճռի հրապարակումը լսելուց հետո ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը, ով Ա. Լաբլաջյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում, իսկ Հ. Մարտիրոսյանի համար` 3, դատարանից այնպես ճողոպրեց, որ չհասցրեցինք նրա տեսակետը իմանալ: Նա միայն հայտնեց, որ դատախազությունը իր դիրքորոշումը կհայտնի:
Հիշեցնենք, որ մեկուկես տարի առաջ հեռուստաընկերություններով ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես է ոստիկանությունը կաշառք ստանալու համար հայտնաբերել Ա. Լաբլաջյանին և նրա ենթակա Հ. Մարտիրոսյանին և դեռ այն ժամանակվանից էլ պարզ էր, որ այս քրեական գործը շինծու է:
[color=#EF2929]Իսկ դատարանի բակում հավաքվածներն էլ ասում էին, որ Ա. Լաբլաջյանի գլխին այս գործը սարքել է այն ժամանակվա Բնապահպանության նախարար, հետո՝ Կոտայքի մարզպետ, «Բուլկի» մականվամբ Արամ Հարությունյանը, բայց երբեք ժողովուրդը չի սխալվում. «Վերևում Աստված կա», «Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում», իսկ եթե դատախազությունը ցանկանա, կարող է Արամ Հարությունյանի աշխատանքային գործունեությունը տնտղել ու նրա վերաբերյալ այնքան օրինախախտումներ կհայտնաբերեն, որ քրեական գործերը կդառնան մի քանի հատոր ու ինքն էլ բանտում երկաթյա նառերի վրա բուլկի կճաշակի:[/color]
Ի դեպ, Ա. Լաբլաջյանը Արցախյան ազատամարտիկ է, իսկ մեղադրող դատախազ Ա. Գասպարյանը, երբ դատարանում իմացել էր այդ մասին, հակադարձել էր` եթե կռվել է, դրա համար մեդալներ է ստացել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+