211652_close_icon
views-count1626 դիտում article-date 12:23 16-07-2021

11 քաղաքում և 37 գյուղում շուրջօրյա ջրամատակարարում կունենան․ ներդրվել է 81 մլն եվրո. Սուրեն Պապիկյան

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Նա նաեւ նշել է. «Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց_Ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000 -ը։

Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր , Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։ Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։ Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր