2720 դիտում
14:11 16-07-2021
Լուկաշենկոն թույլատրել է բանակն օգտագործել ընդդեմ ցուցարարների
Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ կտա ցուցարարների դեմ կիրառել զինվորականներին: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, «Ինքնիշխանության և սահմանդրական կարգի պաշտպանության մասին օրենքներում» փոփոխությունների համաձայն`երկրում հնարավոր կլինի արտակարգ դրություն սահմանել զանգվածային անկարգությունների պարագայում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անկարգություններին վերաբերում են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձերը, իշխանության զավթումը կամ յուրացումը, զինված բախումները, զանգվածային անկարգությունները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են բռնությամբ կամ սպառնում են քաղաքացիների կյանքին:
Բելառուսում անկարգությունների դեպքում կարող են կասեցնել ԶԼՄ-ների արտադրանքի թողարկումն ու վաճառքը, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգը, սահմանափակել հասանելիությունն ինտերնետ ռեսուրսներին:
Միևնույն ժամանակ Զինված ուժերը կարող են ներգրավվել ահաբեկչության դեմ պայքարում, հասարակական անվտանգության պահպանության, զանգվածային անկարգությունները կանխելու, պաշտպանության տակ գտնվող անձանց անվտանգության ապահովման գործում:

Նմանատիպ նյութեր
2095 դիտում
15:09 10-03-2014
Լուկաշենկոն թույլատրել է զինվորականներին կրակել մարդկանց վրա
1160 դիտում
11:26 31-01-2015
Վենեսուելայում թույլատրել են կրակել ցուցարարների վրա
1603 դիտում
13:50 19-10-2015
Թուրքիան փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի. ԱԺ փոխնախագահ
Այս բաժնից
799 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
613 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել