27925 դիտում
15:13 16-07-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 43-ամյա վարորդը Nissan X-Trail-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է Մեղրիի տարածքով անցնող գետում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Հարությունյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 15 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
36507 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից