211652_close_icon
views-count1786 դիտում article-date 22:15 16-07-2021

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Գրիլիշի և Քեյնի համար վճարել 175-215 մլն ֆունտ

Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ծրագրերը:
 
Ակումբը պատրաստ է ձեռք բերել և Հարի Քեյնին, և՝ Ջեկ Գրիլիշին, եթե համապատասխանաբար «Տոտենհեմն» ու «Ասթոն Վիլլան» բաց թողնեն նրանց:
 
«Մանչեսթեր Սիթիի» կարծիքով, Քեյնի և Գրիլիշի ընդհանուր արժեքը կազմում է 175-ից մինչև 215 մլն ֆունտ:
 
Նշվում է, որ այդ երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու դեպքում ակումբը ծախսերը թեթևացնելու նպատակով մի շարք խաղացողներ կվաճառի:

Նմանատիպ նյութեր