211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:50 15-05-2015

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 45մլն ֆունտ վճարել Հարի Քեյնի համար

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամռանը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստ է 22-ամյա անգլիացի հարձակվողի համար վճարել 45 մլն ֆունտ: Բացի այդ, վան Գալին տրանսֆերների համար ընդհանուր առմամբ կհատկացվի 150 մլն ֆունտ: Բացի Քեյնից և հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայից, որին արդեն ձեռք են բերել, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել նաև «Բերնլիի» հարձակվող Դենի Ինգզին և ևս մեկ աջ եզրային պաշտպանի: Նշենք, որ Պրեմիեր-լիգայում Հարի Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր