211652_close_icon
views-count2169 դիտում article-date 21:58 18-07-2021

Մենք դեռ որոշ ժամանակ կգտնվենք հեղափոխական տեռորի դարաշրջանում․ Երվանդ Վարոսյան. Tert.am

Այս ամենի հեղինակները չեն էլ թաքցնում, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական վրեժխնդրություն և իրավական բոլոր հարցերը այս պրոցեսների հետ առնչություն չունեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով  իրավական պրոցեսներին՝ կապված ձերբակալությունների և քրգործեր հարուցելու հետ։

«Այստեղ իրավական առումով մեկնաբանելու որևէ բան չկա։ Յուրաքանչյուրս մեր տեղում ինչպես տարիներ շարունակ պայքարել ենք իրավունքի և օրինականության համար պետք է շարունակենք պայքարել»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա նա նշեց․ «Միջազգային կառույցները վերջին երեք տարվա ընթացքում ցույց տվեցին, որ իրենք կեղծ են, իրենք ընդամենը ֆեյք են, իրանց հետ հույս կապելը անհնար է։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ նրանց ծառայությունից, կարելի է ասել, մենք «օգտվում» էինք՝ անձանց իրավունքների վերականգնման ճանապարհին, հիմա պարզ դարձավ, որ դա ուղղակի քաղաքական առումով էր իրենց պետք և իրենց բացարձակապես հետաքրքիր չէ ո՛չ օրինականությունը, ո՛չ ժողովրդավարական արժեքները, ո՛չ մարդու իրավունքները, իրենց համար դրանք զրո են, ուստի նրանց հետ հույս կապել, կարծում եմ, տեղին չէ»։

Երվանդ Վարոսյանը, խոսելով առաջիկա զարգացումներից, ասաց, որ իր կանխատեսմամբ մենք դեռ որոշ ժամանակ կգտնվենք հեղափոխական տեռորի դարաշրջանում։ «Դասական առումով առաջին անգամ չէ, որ սա տեղի է ունենում, շատ քիչ հեղափոխություններ են, որոնք խուսափել են հետհեղափոխական տեռորից։ Լինելու են ճնշումներ, որոնք դրսևորվելու են նաև այսպես կոչված իրավական գործընթացներով, այսինքն՝ որոշակի ժամանակահատված այս պետական ահաբեկչության դարաշրջանը տևելու է»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր