13426 դիտում
12:23 20-07-2021
Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել. գյուղապետ․ NEWS.am
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Զինատեսակները հստակ չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զենքեր էին, ծանր զենքեր էին։ 21։30-ից մինչեւ 00։30 տեւեց կրակոցները։ Ինտենսիվ կրակոցներ էին»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ հայկական կողմից պատասխան նույնպես եղել է. «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թե դիրքից դիրք։ Ամեն դեպքում բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Նմանատիպ նյութեր
1222 դիտում
16:24 01-09-2021
Կութ գյուղում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»