1402 դիտում
16:45 20-07-2021
Կրթությունն ու մշակույթը՝ մեկ ամբողջություն. խորհրդակցություն՝ մշակույթի ոլորտը համակարգող աշխատակիցների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Ժամանակակից արվեստի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների հետ: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտային առանձնահատկություններին, պետական քաղաքականության մշակմանը, մշակույթի միջոցով հասարակական միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:
«Մեր նպատակն է մշակույթի և կրթության ճիշտ համադրմամբ և հստակ քայլերով լրացնել հասարակության մշակութային պահանջմունքը, որն այսօր բաց է»,- ասել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող վարչությունների աշխատակիցները ներկայացրել են իրենց ոլորտների խնդիրները, հուզող հարցերն ու առաջարկները: Քննարկման առանցքում գրադարանային և թանգարանային միջավայրերի բարելավումն էր, արդիականացումն ու դրանք «հասարակական առողջացման» կենտրոններ դարձնելը:
«Գրադարանում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որտեղ ընթերցողն ապրի, ժամանակ անցկացնի, իսկ թանգարանն այնտեղ պահվող ժառանգությամբ պետք է սոցիալ-կրթական միջավայր դառնա»,- ընդգծել է Վ. Դումանյանը:
Առանձնակի քննարկվել են թանգարաններում նախատեսված կրթական ծրագրերի պատշաճ իրականացումն ու շարունակականության ապահովումը՝ թիրախավորելով նաև մարզային կենտրոնների ներգրավումը, հուշարձանների պահպանությանն ու դրանց վերականգնմանն առնչվող հարցերը:
Նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել մեր պատմությունն ամբողջականացնող ցաքուցրիվ քանդակների հավաքագրումը և դրանց՝ մեկ վայրում տեղակայումը՝ որպես մշակութային ժառանգություն. «Այսօր անհայտ է, թե որտեղ է գտնվում Բանվորի արձանը, մինչդեռ այն մի ամբողջ պատմական ժամանակաշրջան է բնորոշել և մշակութային արժեք էր: Ու թեև արձանը չկա, բայց տեղանքը շարունակում է նույն կերպ կոչվել. սա էլ է մշակույթ»:
Անդրադառնալով արվեստի ոլորտին և մատնանշելով արվեստագետների, մտավորականների դերը հասարակության կյանքում՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունեն հոգևոր սննդի: Այս համատեքստում քննարկվել են նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, Պատանի հանդիսատեսի թատրոնը ԿԳՄՍ համակարգման ոլորտ ներառելու, թատերարվեստի որակը բարելավելու, դերասանական կազմի ընտրությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր
1368 դիտում
10:33 12-12-2021
Սփյուռքի վերահզորացումը էական է Հայաստանի և Արցախի հզորացման համար, որովհետեւ մենք մեկ ամբողջություն ենք. Արամ Ա
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան