211652_close_icon
views-count2255 դիտում article-date 21:16 20-07-2021

ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս. Ալեքսանդր Խաչատուրյան

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։

Ամեն ինչ լավ է լինելու»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր