2358 դիտում
13:50 21-07-2021
Արմեն Չարչյանն ազատ կարձակվի․ դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։
Նա ազատ արձակվեց գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Վարդևանյանն առաջարկել էր որպես գրավ դիտարկել առնվազն 10 միլիոն դրամը։ Դատարանը Չարչյանին ազատարձակեց 15 միլիոնի դիմաց։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությանը` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց։
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրին նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր
4170 դիտում
19:55 03-06-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց. Tert.am
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ