211652_close_icon
views-count2250 դիտում article-date 14:49 21-07-2021

ՔԻՊ-ը ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․

2020 թ դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի լիազորությունները (թիվ ԵԴ/13566/02/20 քաղաքացիական գործ): 2021 թ հունիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.12.2020 թ վճիռը թողեց անփոփոխ: Օրերս վերոհիշյալ վճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը՝

1.    ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը:
2.    ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին հորդորում է կամովին ազատել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը, անմիջապես դադարեցնել ԵՊՀ-ի հետ կապված վարչարարության իրականացումը, ձեռնպահ մնալ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի ստորագրումից:
3.    Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ բոլոր պաշտոնյաներից պահանջում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:
4.    Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ-ի հետ համագործակցող բոլոր անհատներին, կազմակերպություններին և տնտեսվարողներին առաջարկում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:
5.    Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ հաշվապահությանը առաջարկում է վերջնահաշվարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամին:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևելու է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի դրույթների լիարժեք իրականացմանը և ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի դատարանի վճռի դեմ կամ կխոչնդոտի դրա իրականացումն արժանանալու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավական գնահատականին և հիմք է հանդիսանալու քրեական հետապնդման համար:

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Նմանատիպ նյութեր